Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

Ստորացված և խղճալի վիճակում են կեղծ հոգևորականները

Ստորացված և խղճալի վիճակում են կեղծ հոգևորականները
02.12.2025 | 11:11

Վստահ եմ` Նիկոլը հաճույք է ստանում և´ կեղծ պատարագներ բեմադրելուց, և´ իր քմահաճույքների գերի դարձած կեղծ հոգևորականների` սեփական ոտքերի տակ գալարվելու փաստից:

Որքան ստորացված և խղճալի վիճակում են այն կեղծ հոգևորականները, ովքեր եկեղեցական կանոններ են խախտում, պատարագը պատշաճ կարգով չեն մատուցում և հավատավոր ժողովուրդն ինքն է տեղում սրբագրում նրանց խոսքերը:

Պետք է արժանին մատուցել այն անձանց, ովքեր անտարբեր չեն Եկեղեցում հրահրված այս խարդավանքներից ու իրենց խոսքով և կեցվածքով ճշմարտությունը պաշտպանելու գործառույթ են ստանձնել:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Հ․Գ.

Հատուկ հարգանքի են արժանի նաև այն լրագրողները, ովքեր իշխանության բերած թշնամության մթնոլորտում իրենց մասնագիտական պարտքն են կատարում և իրականությունը մատուցում:

Դիտվել է՝ 613

Մեկնաբանություններ